Մեր Մասին

Գլխավոր » Մեր Մասին

Կարմիր Ամրոցը -ը հանդիսանում է ֆրանչայզինգային հիմունքներով աշխատող ընկերություն, որը առաջարկում է բազմատեսակ ապրանքներ և ծառայություններ երեխաների ստեղծագործական ունակությունները զարգացնելու և հաճելի ժամանց ապահովելու համար: Երեխաները՝ ներգրավվելով զանազան խաղերի մեջ, զարգացնում են իրենց ստեղծագործական հմտությունները՝ միաժամանակ հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացնելով մեր կենտրոններում: Մեր կենտրոնները տեղակայված են առևտրային մեծ կենտրոններում, զվարճանքի և ժամանցի վայրերում,  մանկական սրճարաններում, հյուրանոցային համալիրներում և բացօդյա այգիներում: Կարմիր Ամրոցում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր կենտրոնների արտաքին ձևավորմանը: Բոլոր կենտրոնները նախագծված և ձևավորված են համապատասխան մեր ապրանքանիշի պահանջների և ունեն գրեթե նույն տեսքը: Դրանք ձևավորված են Կարմիր ամրոցի տեսքով, որտեղից էլ գոյացել է մեր ընկերության անվանումը:

 Red Castle -ի գործունթույան հիմնաան ուղղություններից է ավազներով նկարչությունը, որը նորույթ է հայկական շուկայում: Այն իրենից ներկայացնում է երկշերտ քարտ, ուրվագծված տարատեսակ պատկերներով: Առաջին շերտը ունի կպչուն հատկություն, որի վրա լցված ավազը կպչում է քարտին: Երկրորդ շերտը ուրվագծված թուղթ է, որը թույլ է տալիս կատարել գունաբաժանում: Հհաջորդաբար պոկելով թղթի անհրաժեշտ մասերը և վրան լցնելով համապատասխան գույնի ավազ երեխաները ստանում են իրենց սիրելի հերոսների պատկերները:

Ավազներով նկարչությունը նախ և առաջ խաղ է հանդիսանում երեխաների համար`միևնույն ժամանակ հնարավորթյուն ընձեռում խաղի միջոցով ձեռք բերել համապատասխան ստեղծագործական ունակություններ: Ներկելով քարտերը` երեխաները ձգտում են հաջողակ լինել, դառնում են առավել ուշադիր և հետևողական իրենց գործողությունների մեջ: Պահպանելով քարտերի գունազարդման հաջորդականությունը`սովորում են արտահայտել իրենց երևակայությունը, լինել ավելի համբերատար, օգնել միմյանց և աշխատել խմբերով: Նկարներն ավարտելուց հետո երեխաները մեծ բավականություն են ստանում իրենց կատարած աշխատանքի արդյունքից և ստանում են շրջապատի հիացմունքը:

Բացի տրամադրվող ծառայություններից Red Castle –ի կետերում վաճառվում են նաև փաթեթավորված ավազե քարտեր, ժամացույցներ պատրաստված ավազե նկարներից, փուչիկներ սիրված հերոսների պատկերներով, գույնզգույն շրջանակներ ավազի նկարների համար, ապլիկացիաներ, գրավյուրաներ, պլաստիլինե նկարներ և այլ զանազան զարգացնող խաղալիքներ: