ԱՎԱԶԵ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարմիր Ամրոց -ի գործունթույան հիմնաան ուղղություններից է ավազներով նկարչությունը, որը նորույթ է հայկական շուկայում: Այն իրենից ներկայացնում է երկշերտ քարտ, ուրվագծված տարատեսակ պատկերներով: Առաջին շերտը ունի կպչուն հատկություն, որի վրա լցված ավազը կպչում է քարտին: Երկրորդ շերտը ուրվագծված թուղթ է, որը թույլ է տալիս կատարել գունաբաժանում: Հհաջորդաբար պոկելով թղթի անհրաժեշտ մասերը և վրան լցնելով համապատասխան գույնի ավազ երեխաները ստանում են իրենց սիրելի հերոսների պատկերները:
Ավազներով
նկարչությունը նախ և առաջ խաղ է հանդիսանում երեխաների համար` միևնույն ժամանակ
հնարավորթյուն ընձեռում խաղի միջոցով ձեռք բերել համապատասխան ստեղծագործական
ունակություններ: Ներկելով քարտերը` երեխաները ձգտում են հաջողակ լինել, դառնում
են առավել ուշադիր և հետևողական իրենց գործողությունների մեջ: Պահպանելով քարտերի
գունազարդման հաջորդականությունը` սովորում են արտահայտել իրենց երևակայությունը, լինել ավելի համբերատար, օգնել միմյանց և աշխատել խմբերով:
Նկարներն ավարտելուց հետո երեխաները մեծ բավականություն են ստանում իրենց կատարած
աշխատանքի արդյունքից և ստանում են շրջապատի հիացմունքը: